Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչների մեկ քառորդն է հոկտեմբերի 19-ին կայացած հանրաքվեում աջակցել նահանգի անջատման գաղափարին։ Այս մասին վկայում են նահանգի ընտրական մարմնի կայքում հրապարակված պաշտոնական արդյունքները։
Ըստ հրապարակված տվյալների՝ կողմ է քվեարկել 25,1 տոկոսը, դեմ՝ 74,9 տոկոսը, ընդհանուր մասնակցությունը կազմել է 70,4 տոկոս։
Հանրաքվեին մասնակցել է ավելի քան երեք միլիոն մարդ։ Նրանց առաջարկվել է պատասխանել Կանադայից նահանգի անջատման իրավական ընթացակարգը սկսելու մասին հարցին։
Հանրաքվեն նշանակվել է այն բանից հետո, երբ բնակիչները հավաքել են 300 հազար ստորագրություն խնդրագրի տակ։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին քննադատել է հանրաքվեն՝ հայտարարելով, որ արտաքին ուժերը փորձում են պառակտել երկիրը։





























