Բանասիրական գիտությունների թեկնածու, Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարանի լրագրության ինստիտուտի պրոֆեսոր Նիկիտա Վասիլենկոն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը: «Իմ խորին համոզմամբ` Հայոց ցեղասպանության ճանաչումը հարկավոր է ցանկացած քաղաքակիրթ պետության, քանի որ այդ փաստը հաստատվել է մի շարք համաշխարհային կազմակերպությունների կողմից, դարձել է փաստաթուղթ ու հաստատվել ողբերգության ականատեսների կողմից»,- Analitika.at.ua-ին տված հարցազրույցում նշել է պրոֆեսորը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայում հունիսի 6-ին գրանցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ: Նախագծի հեղինակներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը: