«Նոյան» գործարանը հունիսի 28-ին ընդամենը մի քանի ժամով դադարեցրել էր ծիրանի մթերումը՝ հոսքագծերի լվացման աշխատանքների պատճառով: Աշխատանքների ավարտից հետո մթերումները շարունակվում են բնականոն հունով; Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը; Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ «Նոյանը» դադարեցրել է ծիրանի մթերումը Արմավիրի մարզում, իսկ գործարանի առջեւ մեքենաների կուտակում է առաջացել:

Ռ. Մակարյանի խոսքով՝ «Նոյանն» Արմավիրի մարզում արդեն մթերել է 1000 տոննա ծիրան, այդ թվում՝ կարկտահարված շրջանների անորակ ծիրանը: Մթերումները ներկայում իրականացվում են կգ-ը 50 դրամով: Ընդ որում՝ մթերումներն իրականացվում են նաեւ գիշերը:

Ռ. Մակարյանի տեղեկացմամբ՝ հունիսի 29-ից մթերումները կսկսի «Բյուրական» ՍՊԸ-ն՝ Էջմիածնի պահածոների նախկին գործարանը: