NEWS.am-ի Լոռիի թղթակցին  նոր մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 29-ին, Լոռիի մարզի Արջուտ գյուղում տեղի ունեցած դանակահարության մասին:

Ըստ այդմ, ժամը 00:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Գուգարքի բաժին եւ հայտնել, որ աջ եւ ձախ դաստակների կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մարզի Արջուտ գյուղի բնակիչ 51-ամյա Վարդան Մկրտչյանը:

Արդեն ժամը 01:30-ի սահմաներում հիվանդանոց են բերել նաեւ նույն գյուղի բնակչներ, եղբայրներ՝ 28-ամյա Վռամ եւ 32-ամյա Արշակ Սրապյաններին, որոնք մարմնական վնասվածքներ էին ստացել ազդրի, ուսի, կոնքի եւ աջ ու ձախ դաստակների մասում:

Ըստ տեղեկությունների՝ դեպքը  տեղի է ունեցել գյուղապետի տան հարեւանությամբ բնակվող Վազգեն Դալլաքյանի տանը, որտեղ նշելուց են եղել վերջինիս՝ բանակից զորացրված տղայի քեֆը: Միջոցառման ժամանակ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել վերը նշված անձանց եւ նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Դավիթ Հովհաննիսյանի միջեւ, որի ժամանակ էլ Հովհաննիսյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարակայով հարվածներ է հասցրել տուժածներին:

Դեպքի  առթիվ Գուգարքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Արջուտ համայնքի ղեկավար Վարդան Մկրտչյանը հայտնել էր, որ որ ոչ մի միջադեպ էլ չի եղել: «Ոչ մի բան էլ չկա, քերծվածքներ եմ ստացել, ոչ մի դեպք էլ չի եղել, ես էլ հիմա դաշտում աշխատում եմ»,-հայտնել էր գյուղապետը:

Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի