Այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 10.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 30 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք: