Այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 09.12-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորաններում ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Արարատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 18 ՍՏ 917 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել 32-ամյա Ա. Գեւորգյանի դին (Վանաձոր քաղաքի բնակիչ):
Հրշեջ-փրկարարները տուժածներ` 20-ամյա Մ. եւ 45-ամյա Վ. Դավոյաններին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել ավտոմեքենայից եւ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածներին հոսսպիտալացրել են Արարատի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:
Բժիշկները Մ. Դավոյանի վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Դավոյանինը` բավարար:





























