Այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 08.57-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ս. Դավթի փողոցի թիվ 20 տան բակում օձ է նկատվում, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Բերդ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները տան բակից հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք:





























