Այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի  գյուղի 11-րդ փողոցի թիվ 10 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք: