Այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 17.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 13 հասցեում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը, վեց մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք:

Դեպքի վայր են մեկնել նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 17 հասցեում գտնվող Ճարտարապետների միության շենքի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.42-ին, մարվել՝ 17.47-ին: