Այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժի ամառանոցների 3-րդ տարածքի թիվ 9/6 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը (գյուրզա) եւ տեղափոխել անվտանգ տարածք:





























