Փետրվարի 27-ին Չիլիում տեղի ունեցած երկրաշարժի պատճառած վնասների չափերը ճշտելու համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը ուրբաթ օրը երկօրյա այցով այդ երկիր է ժամանել։

Ինչպես հայտնում է BBC-ն, նա խոստտացել է մարդասիրական օգնության նպատակով 10 մլն դոլար հատկացնել։ Չիլիի նախագահ Միշել Բաչելետի հետ հանդիպման ժամանակ Պան Գի Մունը ցավակցություն է հայտնել չիլիացի ժողովրդին եւ զոհվածների հարազատներին։

Ավելի վաղ Եվրամիությունը, Ավստրալիան, Ճապոնիան եւ Չինաստանը հայտարարել էին, որ Չիլի են ուղարկելու ընդհանուր առմամբ 11 մլն դոլար։

Հիշեցնենք, որ 8.8 բալ հզորւթյամբ երկրաշարժը տեղի էր ունեցել փետրվարի 27-ին Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյից 320 կմ հարավ-արեւելք։ Երկրաշարժից ամենաշատը տուժել էր Չիլիի մեծությամբ երկրորդ քաղաք Կոնսեպսյոնը։ Նախօրեին պարզ էր դարձել, որ երկրաշարժի զոհերի թիվը ոչ թե 802 է, այլ 279։

Այսօր չիլիական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որի համաձայն երկրաշարժ արդյունքում 452 մարդ է մահացել։