Հունիսի 30-ին Երեւանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը:

Ժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2012թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը՝ հաշվի առնելով Ընկերության Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը: Քննարկվել է նաեւ 2012 թվականի շահաբաժինների վճարման հարցը եւ որոշում ընդունվել շահաբաժինները բաժնետոմսերի դիմաց չվճարել եւ չբաշխել՝ հաշվի առնելով ընկերության կողմից 2012թ. ընթացքում կրած վնասը՝ 64,9 մլրդ դրամ չափով:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, թե բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ընտրվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների Խորհուրդ հետեւյալ կազմով.

1) Գոլուբեւ Վալերի Ալեքսանդրի

2)Հարությունյան Վարդան Ռուբենի

3)Վասիլեւ Նիկոլայ Վյաչեսլավի

4) Իսայան Իոսիֆ Գեորգիի

5) Կարպել Ելենա Եվգենիի

6) Մովսիսյան Արմեն Խիկարի

7) Ֆրոլով Ալեքսանդր Ալեքսանդրի:

Ժողովի ընթացքում քննարկվել են նաեւ օրակարգային մի շարք այլ հարցեր: