Ապրիլի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երթուղային ավտոբուսում գողացել են մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ եւ կանխիկ գումար՝ պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1963 թ. ծնված Կարեն Ն.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին եւ խոստովանական ցուցմունքներ տվել:

Կատարվում է նախաքննություն: