«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 1-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է 412 դրամով, ինչը զգալիորեն գերազանցում է ուրբաթ օրվա միջին փոխարժեքին (1 դոլար/409,94 դրամ):

Կանխիկ արտարժույթի շուկայում այսօր դոլարի առքի փոխարժեքն այսօր բարձրացել է մինչեւ 410 դրամ, վաճառքինը՝ 412-413 դրամ:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր բարձրացել է իենի նկատմամբ, սակայն մի փոքր նվազել է մյուս արժույթների նկատմամբ: Եվրոն այսօր սակարկվել է 1,3046 դոլարին մոտ;

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.8517 ռուբլի: Դոլարը ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: