Այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 12.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Սարյան փողոցի թիվ 24/1 հասցեում կիսակառույց շինության 2-րդ հարկից վատառողջ քաղաքացուն իջեցնելու եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն իջեցրել եւ շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել գլխի վնասվածք ստացած 30-ամյա Ա. Հարությունյանին:





























