Թուրքիայի ներքին եւ արտաքին վտանգները ներկայացնող եւ «Կարմիր գիրք» անունը գրող Ազգային անվտանգության քաղաքականության փաստաթղթում նախատեսում են փոփոխություն կատարել։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Կարմիր գիրք» անունը կրող Ազգային անվտանգության քաղաքականության փաստաթուղթը 2010 թվականին արված վերջին փոփոխություններից հետո կրկին փոփոխության է ենթարկվելու։

Այն ժամանակ նշվում էր, որ Իրանը, Հունաստանը եւ Սիրիան հանվել էին արտաքին սպառնալիքների շարքից, սակայն նոր փոփոխությամբ Սիրիան կրկին Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների շարքում է ընդգրկելու։

Նշենք, որ «Կարմիր գիրքը» պատրաստվում է  Թուրքիայի Գլխավոր շտաբի կողմից եւ վերջնական տեսք է ստանում Ազգային անվտանգության խորհրդում հավանության արժանանալուց հետո: