Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա մասնավորապես ստորագրել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։