Հունիսի 28-ին, ժամը 12.20-ին, Երեւանի Մարգարյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ բերման են ենթարկել 1987 թ. ծնված Աննա Պ.-ին, որը «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայով կատարել էր նշված վրաերթը:
Կատարվում է քննություն:





























