Հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը հանդես է գալու որպես ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածու: Նրա թեկնածությունը հաստատվել է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից: Կողմ է քվեարկել 84 մարդ, մեկը ձեռնպահ է մնացել:

Ինչպես հաղորդում է contact.az-ը, նրա թեկնածությանը կողմ են քվեարկել մի շարք կուսակցություններ: Նրան սատարելու է նաեւ բանտարկության մեջ գտնվող առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը: Նրան աջակցում է նաեւ «Մուսավաթ» կուսակցությունը:

Իբրահիմբեկովը խորհրդային եւ ադրբեջանական գրող է, կինոդրամատուրգ, կինոռեժիսոր: