Թուրքիայում նոր սկանդալը բորբոքվել է Twitter-ում Անկարայի քաղաքապետ Մելիխ Գեկչեկի թողած գրառումից հետո:

Իր միկրոբլոգում Գեկչեկը դիմել է Թունջելի նահանգից ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցության պատգամավոր Հուսեյն Այգունին, հարցնելով վերջինիս, արդյոք նա նույնասեռական է, հաղորդում է «Hurriyet Daily News»-ը:

«Հուսեյն Այգուն, Դուք նույնասեռակա՞ն եք: Ինձ սխալ չհասկանաք, պարզապես հետաքրքիր է: Նրանց էլ Թունջելիում հետաքրքիր է»,-գրել է քաղաքապետը:

Գրառումն արվել է այն բանից հետո, ինչ ինտերնետում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ կուսակցության երեք պատգամավորներ, այդ թվում` Այգունը, մասնակցել են ԼԳԲՏ-հանրության շքերթին:

Իր միկրոբլոգում քաղաքապետը նաեւ հոդվածի հղումն է տեղադրել: