Ադրբեջանում սկսվել է 29 մարդուց բաղկացած խմբի դատավարությունը, որը «Եվրատեսիլ-2013»-ի շեմին Իլհամ Ալիեւի դեմ մահափորձ էր ծրագրում:
ԱՊԱ-ն հայտնում է, որ հուլիսի 2-ին Բաքվի դատարանում Աֆղան Հաջիեւի նախագահությամբ սկսվել է նախնական դատավարությունը, որի ընթացքում հաստատվել է ամբաստանյալների ինքնությունը, եւ գործը փոխանցվել է դատական վարույթ: Դատաքննությունը հուլիսի 9-ին է:
Ամենայն հավանականությամբ, մահափորձի կազմակերպիչներն ու առավել ակտիվ մասնակիցները բավական երկարաժամկետ ազատազրկման կդատապարտվեն:





























