Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը 4,4 լարիով (մոտ 2,6 հազ. դոլար) տուգանել է ՌԴ քաղաքացի Սամվել Շ.-ին՝ հայ-վրացական սահմանով չհայտարարագրված ոսկյա զարդեր տեղափոխելու փորձի համար:

Հուլիսի 2-ին եկամուտների ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի քաղաքացին ձերբակալվել էր հունիսի 29-ին՝ «Սադախլո» մաքսային անցակետում:

Մաքսային  ստուգման ժամանակ Սամվել Շ.-ի  մոտ հայտնաբերել էին թանկարժեք քարերով երեք մատանի, թանկարժեք քարերով կախազարդ, կախազարդով ոսկյա  շղթա եւ ականջօղեր՝ 71,13 գ ընդհանուր քաշով, հայտնում է «Նովոստի Գռուզիան»: Ռուսաստանի քաղաքացին տուգանվել է իր տեղափոխած զարդերին համարժեք գումարի չափով: