Այսօր` հուլիսի 2-ին, Լոռիի մարզի Լուսաղբյուր գյուղի տներից մեկում, առավոտյան ժամը 12:00-ի սահմաններում, կախված են գտել 11-րդ դասարանի աշակերտուհի  Ա.Մ.-ին:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է նաեւ Լուսաղբյուր համայնքի ղեկավար Մանվել Խաչատրյանը, հավելելով, որ կատարվածի հետ կապված ողջ գյուղը ցնցված է ու որեւէ մեկը նույնիսկ չի պատկերացնում, թե ինչը կարող էր երիտասարդ աղջկան նման քայլի դրդեր: «Ինքը գերազանցիկ սովորող երեխա էր, էդ օդնոկլասնիկներում բանում չկար, ուղղակի արտակարգ երեխա էր: Հայրը Ռուսաստանում է, մայրը աշխատում է գազի գրասենյակում, երկու եղբայր ուներ, մեկը բանակում է, մեկն էլ փոքր է»,-ասաց գյուղապետը, հավելելով, որ ընտանիքը սոցիալապես ապահովված էր, բարեկամների ու հարեւանների հետ ընտանիքը միշտ կապված է եղել: «Չկա գոնե մի թեթեւ վարկած, որ ասենք էս պատճառով ա երեխեն կախվել»,-հայտնեց գյուղապետը: