Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 17:20-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի մոտակայքում բախվել են ЗИЛ մակնիշի 02 ՍՍ 091 եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 25 86 Լ համարանիշի ավտոմեքենաները: Վերջինս սպասարկում է Սպիտակ-Երեւան երթուղին:
Նախնական տվյալներով կա 2 զոհ եւ 15 վիրավոր, որոնք տեղափոխվել են Ապարանի եւ Երեւանի հիվանդանոցներ: Զոհվածներից մեկը «ԳԱԶԵԼ»-ի վարորդն է: Բախման հետեւանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է:
Մանրամասները`առաջիկայում:



























