Այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 20.37-ին  ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ–փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների համատեղ ուժերով կանխվել է Կապան քաղաքի Գ. Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի բնակիչ` 22-ամյա Նվեր Ն.-ի ինքնասպանության փորձը: