Հայտնի են դարձել Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի ու վիրավորների անունները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՓՎ ՕԽ-ն:
Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Սպիտակ ավտոճանապարհի 66-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 2586Լ պետհամարանիշի եւ «ԶԻԼ» մակնիշի 02 ՍՍ 091 համարանիշի ավտոմեքենաները:
Նախնական տվյալներով կա 3 զոհ եւ 14 տուժած:
Սպիտակ քաղաքի բ/կ են տեղափոխվել՝
1. Էստիբարյան Կիմա (ծնված 1979թ.), ով ստանալով համապատասխան բուժ.օգնություն` դուրս է գրվել
2. Չոբանյան Գրիգոր (ծնված 1992թ.)
3. Մուրադյան Ջուլիետա (ծնված 1968թ.)
4. Մուրադյան Անահիտ (ծնված 2004թ.)
5. Աբգարյան Տիգրան (ծնված 1993թ.)
6. Վորջյան Ներսիկ Սերյոժայի (ծնված 1992թ.)
Ապարան քաղաքի բ/կ՝
1. Սարիբեկյան Անուշ (ծնված 1980թ.)
Ծաղկահովիտի բ/կ`
1. Զարգարյան Գուրգեն (ծնված 1995թ.), ով ստանալով համապատասխան բուժ.օգնություն`դուրս է գրվել
Երեւան քաղաքի Արմենիա բ/կ են տեղափոխվել՝
1. Աղունյան Թագուհի (ծնված 1977թ.)
2. Աղունյան Կարինե (ծնված 1969թ.)
3. Մուրադյան Նարեկ (ծնված 1999թ.)
4. Հարությունյան Նիկողոս (մոտ 35 տարեկան)
5. Թադեւոսյան Հրաչ (Բադալյան)
Երեւան քաղաքի Էրեբունի բ/կ՝
1. Պապիկյան Սվետլանա (ծնված 1961թ.)
Կա 3 զոհ՝
Սարդարյան Դավիթ (մոտ 30 տարեկան)
Պողոսյան Սեյրան Հովհաննեսի (ծնված 1952թ.)
Անձը չպարզված մոտ 40 տարեկան կին


































