Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 2-ին, ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Յակուտիայում ՄԻ-8 ուղղաթիռի կործանման կապակցությամբ, որը դարձել է բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը խնդրել է վշտակցության եւ զորակցության խոսքեր փոխանցել աղետի հետեւանքով զոհվածների հարազատներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ տուժածներին:




























