Վրաստանում կարմրուկ ախտորոշվել է 5857 մարդու մոտ: Նրանցից 1695-ը տեղափոխվել է հիվանդանոց` կապված բարդությունների հետ, հաղորդում է Վրաստանի հանրային առողջության եւ հիվանդությունների վերահսկման Ազգային կենտրոնը:

2013-ին Վրաստանում արձանագրվել է կարմրուկով հիվանդանալու մեծ աճ, այդ ինֆեկցիոն հիվանդությունից արդեն մահացել է 11 ամսական երեխա: Համաճարակի վտանգի սպառնալիքի կապակցությամբ ապրիլի սկզբին երկրում սկսվել է անվճար պատվաստում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Կենտրոնի տվյալներով, Վրաստանում կարմրուկով վարակվում են հիմնականում 20-29 տարեկան անձիք: 30 տարկեանից բարձր տարքի մարդկանց թիվը, ովքեր վարակվելեն կարմրուկով 1198 է, 15-19 տարեկաններինը` 639, 10-14 տարեկաններինը` 373, 5-9 տարեկաններինը` 419, իսկ մինչեւ 4 տարեկաններինը` 818: Բացի այդ այն ախտորոշվել է նաեւ մինչեւ 1 տարեկան երեխաների մոտ, որոնց  թիվը 546 է: