Վրաստանը Հայաստանի հետ շատ հարցեր ունի կարգավորելու, հուլիսի 3-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Եվ դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի հետ փոխհարաբերություններին, այնպես որ, մենք մեր երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր ենք քննարկում», - ասել է վարչապետը:
«Գռուզիա Online»-ը հայտնում է, որ այս պատասխանը հետեւել է «Ազատություն» ռադիոյի թղթակցի հարցին, որը վերաբերում էր Վրաստանի կառավարության անդամների Երեւան այցերին: Կարճ ժամանակահատվածում Հայաստան էին այցելել Վրաստանի պաշտպանության նախարարը, ներքին գործերի նախարարը եւ գլխավոր դատախազը:





























