Այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 10.22-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց քշվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի 40-րդ  փողոցի թիվ 42 շենքի 6/1 տան տանիքը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամուց քշվել են Զովունի գյուղի թիվ 42 շենքի տանիքի մետաղյա թիթեղները եւ ազբոշիֆրերը՝ 80 քմ, ինչպես նաեւ Ռ.Բաղդասարյանի անվան դպրոցի մարզասրահի տանիքի մետաղյա թիթեղները՝ 30 քմ: