Հայաստանում հաջորդ ընտրությունները կլինեն ավելի հետաքրքիր, քանի որ սերնդափոխության խնդիր կա: Այս մասին, այսօր` հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ այս իշխանությունները եւ կառավարությունը պետք է փոխվեն:
Դիտարկմանը, թե առաջիկայում ընտրություններ չկան, նա արձագանքեց, թե ով է ասում, որ արտահերթ ընտրություններ չեն կարող լինել, ով է ասում, որ իրավիճակը չի կարող փոխվել:
Պողոսյանը համաձայնեց նաեւ, որ ընդդիմությունը եւս ունի խնդիրներ, մասնավորապես վստահության դեֆիցիտի խնդիրը կա, սակայն չի կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը մարել է: Նա տեղեկացրեց, որ ամռանը շարունակելու են իրենց մարզային այցերը: Պատգամավորի խոսքով, իրենք ճիշտ ուղի են ընտրել, պարզապես այն դանդաղ է ընթանում:





























