Այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոսկովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ռենջ-Ռովեր Սպորտ» մակնիշի 010 QO 01 համարանիշի ավտոմեքենայից (վարորդ՝ Ա. Աբովյան) տեղի է ունեցել վառելիքի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:





























