Թուրքիայում «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժումը հուլիսի 6-ին կազմակերպում է կոնֆերանս, որի ժամանակ հասարակության առաջադեմ ակտիվիստների մասնակցությամբ քննարկվելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ արվելիք քայլերը։

«Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժման տարածած հայտարարության մեջ նշվում է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ակտիվիստների հետ քննարկելու ենք, թե ինչ քայլեր են անհրաժեշտ իրականացնել։ Կոնֆերանսը բաց է բոլորի համար»։

Նշենք, որ «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժումն ամեն տարի Թուրքիայի տարբեր քաղաքաներում ապրիլի 24-ին կազմակերպում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառումներ։