Եգիպտական բանակի ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ են վերցրել պետական հեռուստառադիոընկերության շենքը Կահիրեի կենտրոնում: NBC News-ի թղթակից Ռիչարդ Էնջելի խոսքով, սպաները հրամայել են աշխատակիցներին հեռանալ տուն՝ հեռուստաալիքում թողնելով նվազագույն քանակի աշխատողներ:

Հեռուստաալիքի նկատմամբ վերահսկողությունը սկսվել է քաղաքական գործիչներին ներկայացված վերջնագրից մեկ ժամ առաջ:

Միջարաբակն «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտարարել է, թե Եգիպտոսի գերագույն զինվորական հրամանատարությունն առաջիկայում հայտարարություն կտարածի:

Նշենք, որ ավելի վաղ պաշտպանության նախարար Աբդել ֆաթահ աս-Սիսին արտակարգ խորհրդակցություն է հավաքել գեներալների մասնակցությամբ, երբ «Մահմեդական եղբայրները»՝ նախագահ Մուհամեդ Մուրսիի գլխավորությամբ, մերժել էր նրանց վերջնագիրը: