Եգիպտոսի խոշորագույն Գիզա նահանգի նահանգապետը՝ Ալի Աբդուրահմանը հրաժարական է տվել Եգիպտական համալսարանի համալիրի մոտ գիշերը տեղի ունեցած իրադարձությունների պատճառով:
Պաշտոնյայի որոշման վրա նաեւ ազդել են «կառավարության եւ ընդդիմության անճարությունը՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու հարցում», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախօրեին Կահիրեի համալսարանի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել էր 18, վիրավորվել 350 մարդ: Եւս յոթ մարդ զոհվել էր այլ նահանգներում:





























