Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին առաջարկել է կոալիցիոն կառավարություն ստեղծել, որը կզբաղվի առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմամբ եւ աանցկացմամբ: Այդ մասին ասվում է պետության ղեկավարի գրասենյակի՝ հուլիսի 3-ին տարածած հայտարարության մեջ: Ընդ որում, Մուրսին հրաժարվել է հրաժարական տալ ճգնաժամի կարգավորման համար:
Նախագահը նաեւ առաջարկել է անկախ հանձնաժողով ստեղծել Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար:
Մուրսիի անունից հայտարարությունը հնչել է բանակային հրամանատարության եւ ազդեցիկ կրոնական, քաղաքական, հասարակական եւ երիտասարդական գործչների հետ հանդիպման ֆոնին, որի ընթացքում հատուկ հայտարարություն է ընթերցվելու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























