41 մարդ զոհվել է Թուրքիայում 5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի արդյունքում, որ տեղի է ունեցել մարտի 8-ին, տեղական ժամանակով ժամը 4,32-ին երկրի արեւելքում գտնվող Էլազիգ նահանգում:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է նահանգի կենտրոն Էլազըղից 70 կմ հյուսիս-արեւելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ըստ CNN Turk-ի, առաջին ստորգետնյա ցնցումից հետո տարածաշրջանում մեկ մագնիտուդից պակաս հզորությամբ 20 երկրաշարժ է գրանցվել:
Երկրաշարժը զգացվել է նաեւ հարեւան Թունջելի, Բինգյոլ եւ Դիարբեքիր նահանգներում: Տեղական բնակիչները գիշերն անցկացրել են փողոցում: Կործանվել են մի քանի գյուղերի բնակելի տներ: Փրկարարները փորձում են ավերակներից հանել կենդանի մնացածներին:



























