Վերահսկիչ պալատի մասին օրենքի համաձայն՝ մինչ ՎՊ հաշվետվությունը խորհրդարանի ամբիոնից օրենսդիրների դատին ներկայացնելը, այն ՎՊ խորհրդի կողմից հաստատվելուց անմիջապես հետո՝ տասն օրվա ընթացքում եւ հետո մեկ ամսվա ընթացքում ներկայացվում է ԱԺ նախագահին, կառավարությանը եւ հանրապետության նախագահին։

Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Այսինքն, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ-ում սեփական նախաձեռնությամբ չի գործել։ Սա երեկ ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատել է ՎՊ նախագահի մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը՝նշելով, որ այդ զեկույցըը ներկայացված է եղել ինչպես կառավարության եւ խորհրդարանի ղեկավարներին, այնպես էլ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: