Մենք աշխարհի միակ ժողվուրդն ենք, ում սպառնում են պատերազմով  եւ աշխարհն այդ սպառնալիքը  բնականոն է համարում: Այս  մասին այսօր` հուլիսի 4-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայարիկյանը:

Նա նշեց, որ քսան տասնամյակ է՝ աշխարհը լսում է Ադրբեջանից մեկ փախստականների , նրա տարածքների քսան տոկոսի բռնազավթման , ադրբեջանցիների նկատամբ հայերի անարդարացի վերաբերմունքի մասին:«Եւ այս ամենին հակադարձում ենք պոռոտախոսությամբ, միջազգայինով` ինքնորոշման սկզբունքի արծարծումով»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը: Ինչպես նաեւ նշեց, որ Հայաստանը դեռ ինսունականներին,  անկախության վերականգման առաջին պահից սկսած, պետք է աշխարհով մեկ ահազանգած լիներ, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ութսուն տոկոսը բոլշեւիկյան Ռուսաստանի աջակցությամբ գրավված  է Թուրքիայի  եւ Ադրբեջանի կողմից: Նա ասաց, որ  ճշմարտությունը չի մատուցվել, քանի որ մեր նախագահները տգետ են եղել: «Մանավանդ առաջին նախագահը, կամ եղել են գործակալ: Մենք մեծ բացթողում ունենք, որը երբեք ուղղել ուշ չէ: Մենք պետք է միջազգային հանրության կողմից Ադրբեջանին ճանաչենք պատժի ենթակա պետություն»,- ավելացրեց Մարույր Հայարիկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am