Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների բախումների արդյունքում զոհվել է 32 մարդ: Այս մասին հուլիսի 4-ին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով տեղական մամուլը:

Ընդհանուր առմամբ, բժիշկների գնահատմամբ, տուժածների թիվը հարյուրավոր է: Reuters գործակալության տվյալներով՝ զոհերից 4-ը իրավապահներ էին:

Գործակալությունն ընդգծում է, որ զոհերի առավելագույն քանակ գրանցվել է երկրի հյուսիսում տեղակայված Մերսա-Մատրուխ քաղաքում: Զոհերի թիվն այնտեղ 8 է, այդ թվում՝ երկու ոստիկան: Եվս երեք մարդ է զոհվել Ալեքսանդրիայում, երեք զոհ էլ գրանցվել է Էլ-Մինյա քաղաքում: Այլ զոհերի մասին մանրամասների առայժմ չկան, գրում է «Lenta.Ru»-ն:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի երեկոյան Եգիպտոսի ռազմական հրամանատարությունը պաշտոնանկ է արել երկրի նախագահ Մոհամմեդ Մուրսիին եւ չեղյալ համարել Սահմանադրությունը:

Ռազմական հեղաշրջում Եգիպտոսում. գեներալները պաշտոնանկ են արել նախագահին եւ չեղյալ համարել սահմանադրությունը 

Վերջին տվյալներով՝ Մոհամմեդ Մուրսին կալանավորված է երկրի ռազմական հետախուզության գլխավոր վարչության նստավայրում:

Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահը կալանավորվել է