Թեեւ կարկուտի հասցրած վնասներին՝ հանրապետությունում աննախադեպ բարրձր բերք է ստացվել: Այդ մասին այսօր՝ հուլիսի 4-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նրա խոսքով՝ 20 օր է սկսել են ծիրանի մթերումները, ծիրանը «թափված է» փողոցներում, ու գյուղացիները նույնիսկ 50 դրամով դժվարանում են իրացնել:  Արդեն մթերվել է մոտ 4500 տոննա ծիրան՝ նախորդ տարվա 2060 տոննայի համեմատ, արտահանվել է 12 հազ. տոննայից ավելի ծիրան, ու դեռ սպասվում է 5-6 հազ. տոննայի արտահանում (անցյալ տարվա ընդհանուր ցուցանիշը մոտ 12,5 հազ. տոննա է):

Սպասվում է նաեւ վաղահաս կարտոֆիլի բարձր բերք՝ հա-ից 230-250 ցենտներ: Ինչ վերաբերում բանջարբոստանային կմուլտուրաներին, ապա նախարարը վստահեցրեց, որ դրանց բերքը եւս բարձր է, սակայն բերքահավաքի պիկը կուշանա 20-30 օրով, կապված կարկուտի հետեւանքների հետ:

Ընդհանուր առմամբ, 6 ամսվա կտրվածքով, գյուղատնտեսությունում արձանագրված է 1,3% աճ: