Հուլիսի 3-ին, ժամը 06.15-ի սահմաններում, Երեւանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2108» եւ «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2108»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























