Ոստիկանության Կոտայք բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Բյուրեղավանի բնակիչ, 1979 թ. ծնված Գեւորգ Մ.-ն, որը հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Գեւորգ Մ.-ն ձերբակալված է:



























