Հուլիսի 4-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ  հուլիսի 3-ի ժամը 02.00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Մոզրովի գյուղում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով անձրեւաջրերը լցվել են 4-րդ փողոցի թիվ 3 տան նկուղը եւ տանը կից օժանդակ շինությունները (պատկանում է Ա. Հարությունյանին), 5-րդ փողոցի թիվ 8 տան ննջասենյակը, ինչի հետեւանքով վնասվել է առաստաղի երեսպատումը՝  6 քմ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:

Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը գնահատելու համար: