Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը «Մահմեդական եղբայրներ» շարժման կողմնակիցներին կոչ է արել մասնակցել երկրի ապագայի կառուցմանը:

«Մահմեդական եղբայրները եգիպտացիների մի մասն են եւ հրավիրված են մասնակցելու մեր երկրի ապագայի կառուցմանը»,-հայտարարել է նա, փոխանցում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել են «Մահմեդական եղբայրների» մի քնաի առաջնորդներ, ովքեր տարվել են Տորա բանտ, որտեղ է գտնվում նաեւ պաշտոնանկ արված Մուբարաքը:  Հայտնի է դարձել, որ եգիպտական բանակն արտոնել է «Մահմեդական եղբայրների» մոտ 300 ներկայացուցիչների ձերբակալությունը: