Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր տեսակետն ունի , թե ինչու քաղաքացիներն ակտիվություն չդրսեւորեցին եւ չդիմեցին պաշտպանի գրասենյակ` նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի  բուժման համար պետբյուջեից գումար հատկացնելու  հետ կապված:

«Հավանաբար ոչ ոք չի մտածել, որ իր իրավունքները խախտվել են,  եւ  Հայրիկյանը  բուժվել է»,-հայտնեց Կարեն Անդրեասյանը` պատասխանելով NEWS.am-ի հարցին:

Մամուլի ասուլիսներից մեկում պաշտպանը մեկնաբանելով Հայրիկյանի բուժման համար պետբյուջեից գումարի հատկացման փաստը` նշել էր, որ պատրաստ է քննարկել հարցը, եթե քաղաքացիների կողմից  համապատասխան հայտ լինի: Սակայն քաղաքացիների կողմից դիմում չի ստացվել: