Եվրապատգամավորները հուլիսի 4-ին քննադատել են ամերիկյան հատուկ ծառայությունների հետախուզական գործունեությունը, ինչի արդյունքում ԵՄ անդամ-պետությունների ներկայացուցիչներին լրտեսել են:
Սթրասբուրգում ընդունված բանաձեւում Եվրախորհրդարանը ԱՄՆ-ին կոչ է արել «ամենակարճ ժամկետներում ԵՄ-ին ներկայացնել PRISM հետեւողական ծրագրի վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան»:
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Եվրախորհրդարանը մերժել է Կանաչների կուսակցության որոշ պատգամավորների առաջարկությունը՝ դադարեցնելու ազատ առեւտրի տրանսատլանտյան գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները:
Եվրախորհրդարանի բոլոր 7 խմբակցությունների առաջնորդները կոչ են արել ներքին գործերի, իրավագիտության եւ քաղաքացիական ազատությունների խորհրդարանական կոմիտեին լրտեսության գործով մանրամասն հետաքննություն անցկացնել: Աշխատանքի արդյունքները պետք է ներկայացվեն ընթացիկ տարվա ավարտին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ բրիտանական Guardian պարբերականը հրապարակել է Սնոուդենի տրամադրած փաստաթուղթը, որտեղ 38 դեսպանատներ եւ դիվանագիտական ներկայացուցչություններ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից նշված են որպես «թիրախ»:
Guardian. ԱԱԳ-ն գաղտնալսել է ԱՄՆ-ում 38 դիվանագիտական առաքելությունների
Հունիսի 29-ին գերմանական Spiegel պարբերականը եւս, վկայակոչելով Սնոուդենի տրամադրած տեղեկությունները, գրել է, որ ԱԱԳ-ն գաղտնալսել է Նյու-Յորքում եւ Վաշինգտոնում ԵՄ ներկայացուցչություններին եւ կոտրել նրանց ամակարգչային ցանցը:
ԱՄՆ-ում գաղտնալսել են Վաշինգթոնում եւ Նյու Յորքում ԵՄ ներկայացուցչության դիվանագետներին





























