Ամերիկյան ազգային անվտանգության գործակալությունը Վաշինգտոնում եւ Նյու Յորքում ԵՄ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների նկատմամբ  «էլեկտրոնային հետապնդում» է իրականացնում: Այդ մասին այսօր հայտնել է «Spiegel» ամսագիրը, որին հաջողվել է մասնակիորեն ծանոթանալ հատուկ ծառայությունների փաստաթղթերի հետ, որոնք գտնվում են ԿՀՎ  նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրության տակ:

Պարբերականը նշում է, որ ներկայացուցչությունների շենքերում գաղտնալսող սարքեր են  տեղադրված, որոնց միջոցով հնարավոր է  լսել եվրոպացի դիվանագետների խոսակցությունները: Բացի այդ, մասնագետները ներթափանցել են համակարգչային ներքին ցանց, ինչը թույլ է տվել ծանոթանալ ծառայողական բոլոր փաստաթղթերին:Պարբերականը գրում է, որ նշված տեղեկատվությունը թույլ է տալիս ենթադրել, որ հենց ազգային անվտանգության գործակալությունն է կանգնած գաղտնալսումների ետեւում:Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցն արձագանքել է հրապարակմանը` հայատարարելով, որ եթե տվյալները ստույգ են, ապա «դա կբարդացնի ԵՄ եւ ԱՄՆ հարաբերությունները»: