«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում հուլիսի 4-ին վաճառվել են «Երեւանի շամպայն-գինիների գործարանի» 111 հատ բաժնետոմսեր` յուրաքանչյուրը 500 դրամով: Այդ մասին տեղեկացնում է բորսայի պաշտոնական կայքը:

Նշենք, որ բաժնետոմսերի անվանական արժեքը 4 հազ. դրամ է: Այսպիսով` բորսայում բաժնետոմսերը վաճառվել են անվանական արժեքից 8 անգամ պակաս գնով:

Շամպայն գինիների գործարանը հիմնադրվել է 1939թ-ին: Սկզբում գործարանը արտադրում էր միայն քաղցր եւ չոր գինիներ: 1954թ-ից արտադրամասը ընդլայնվել է  եւ հիմնվել է շամպայն գինիների արտադրություն: 1995թ. գործարանը սեփականաշնորվել է եւ վերակազմակերպվել  «Երեւանի Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի։