«Ժամանակ» թերթի զրուցակիցն է Սյունիքի նորանշանակ մարզպետի՝ ԱԺ ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Վահե Հակոբյանի հայրը՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։ Հատված հարցազրույցից.
Պարոն Հակոբյան, ի վերջո Ձեր տղային դարձրեցիք էլի Սյունիքի մարզպետ։
Մեր տղան ինքն է դառել։ Մարզպետը դեռ քիչ ա, մեր տղան ավելի բարձր պաշտոնների ա գնալու, սա դեռ փոքր ա։
Ստացվում է՝ իրականացավ Վահեի եւ Ձեր ցանկությունը։
Բացարձակապես՝ ոչ։ Վահեի եւ իմ ցանկությունը կիրականանա մի քանի արի հետո, որ շատ ավելի պատասխանատու պոստեր զբաղեցնի։
Այսինքն՝ ուզում եք նախագա՞հ դառնա։
Անպայման, իմ ցանկությունը դա է։ Զինվորը զինվոր չի, որ չի ուզում գեներալ դառնալ։
Պարոն Հակոբյան, Ձեր տղան ԱԺ-ում իր աշխատանքով աչքի չի ընկել, նաեւ՝ որեւէ օրենսդրական գործունեությամբ։
Էդ դուք չեք տեղյակ ուղղակի։
Ոչ ելույթ է ունեցել, ոչ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել։
Ես հանրապետության խոշորագույն տնտեսություններից մեկն եմ ղեկավարում, ես էլ ելույթներ չեմ ունենում։ Ընդհանապես, ելույթներով չի աշխատանքը, աշխատանքը գործ անելով ա։
Սակայն պատգամավորի գործը ելույթ ունենալն է, օրենք գրելն է, Ձեր տղան քանի՞ օրենք է գրել։
ԱԺ պատգամավորը օրենք չի գրում, Դուք սխալվում եք։ Գնացեք մի քիչ ուսումնասիիրեք, լավ չեք տիրապետում»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























